Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները կանցնեն․ Պեսկով
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում դժվարությունները կանցնեն, երկու երկրների համագործակցությունը բացարձակապես փոխշահավետ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ամենամոտ հարևանները կարող են ունենալ մի շրջան, երբ հարաբերությունները կարող են սրվել, բայց դժվարությունները հաղթահարելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, մենք ունենք դա մեր կողմից, կառուցողականություն և հեռատեսություն, երկու երկրների ղեկավարների քաղաքական հեռատեսությունը։ Ուստի վստահ եմ, որ այս դժվարությունները կանցնեն, Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը բացարձակապես փոխշահավետ է»,- ասել է Պեսկովը։