
Ֆինլանդիայում վերացրել են միջուկային զենքի տեղակայման արգելքը
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հաստատել է «Ատոմային էներգիայի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։
Նոր փոփոխություններով վերացվում է երկրի տարածքում միջուկային զենքի ներկրման, արտադրության, պահպանման և օգտագործման արգելքը:
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Ֆինլանդիայի խորհրդարանի կայքում․ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ից:


