27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանն արհեստական ալիք է ստեղծում տարածաշրջանային նոր պայթյունի համար․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանն արհեստական ալիք է ստեղծում տարածաշրջանային նոր պայթյունի համար․ Տիգրան Աբրահամյան

Իսրայելը Պաղեստինի դեմ էթնիկ զտման քաղաքականությանը զուգահեռ հասցնում է գրեթե ամենշաբաթյա ռեժիմով ռազմական մատակարարումներ հասցնել Ադրբեջանին․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել պատգամավոր Տիգրան Աբրահամյանն

«Թե կոնկրետ ինչ մատակարարումների մասին է խոսքը միայն կարելի է կռահել, սակայն փաստ է, որ բաց աղբյուրները որոշակի պարբերականությամբ ռազմական նշանակության բեռների չվերթներ են արձանագրում:

Սրան զուգահեռ, Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական գերատեսչության ակտիվ փոխայցեր են` պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի պետ, տեղակալներ, զորային տարբեր օղակների հրամանատարներ և այլն:

Բոլոր այն երկրները, որոնք հանդես են գալիս տարածաշրջանային խաղաղության և կայունության օգտին, հայտարարություններից ու բարի մաղթանքներից բացի պետք է օգտագործեն իրենց ազդեցությունն Ադրբեջանի ռազմականացումը թույլ չտալու համար, հակառակ դեպքում լավ ցանկությունները բացառապես սոցոլոգիական հարցումների վրա են ազդելու, իսկ տարածաշրջանը նոր պատերազմ է ստանալու:

Ադրբեջանն անընդհատ արհեստական ալիք է ստեղծում` Հայաստանին մեղադրելով սպառազինվելու և պատերազմի վտանգ ստեղծելու համար, ինչը որևէ լուրջ հիմնավորում չունի, իսկ դրա քողի տակ մեծաքանակ սպառազինություն և զինտեխնիկա գնում` իրական վտանգ ստեղծելով տարածաշրջանային նոր պայթյունի համար»,- գրել է Աբրահամյանը: