ՌԴ-ում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա
Երևանը քննարկում է ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների
հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկը, սակայն կոնկրետ պայմանավորվածություններ
դեռ չկան. «Ինտերֆաքս»-ին ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը։
«Կան տարբեր առաջարկներ, քննարկումներ, բայց կոնկրետ պայմանավորվածություններ
դեռ չկան, քանի որ աշխատանքային գրաֆիկի հետ կապված դժվարություններ են առաջանում:
Հետևաբար այստեղ խնդիրներ չկան, կա միայն տեխնիկական պայմանավորվածություն, հայկական
կողմը ոչ մի առաջարկ չի մերժում, աշխատանքներ են տարվում», – ասել է Հարությունյանը
Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային ֆորումի շրջանակներում՝ պատասխանելով գործակալության
հարցին։