
Վրաստանի վարչապետը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ. քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Վրաստանի վարչապետը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ. այս մասին փոխանցում է Sputnik Грузия-ն։
«Իրակլի Կոբախիձեն Աշոտ Սմբատյանի և Ֆաիգ Գուլիևի հետ քննարկել է տարածաշրջանում առկա իրավիճակը՝ ընդգծելով խաղաղության և կայունության կարևորությունը։
Վրաստանի վարչապետը նրանց հետ խոսել է նաև ռազմավարական գործընկերության, երկրների միջև սերտ բարեկամական հարաբերությունների և տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացման կարևորության մասին»։