27 Հլս
2024
25.8° c ԵՐԵՎԱՆ
16.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ պատգամավորներն անհանգստացած են Արցախի մշակութային ժառանգության համար

ԵՄ պատգամավորներն անհանգստացած են Արցախի մշակութային ժառանգության համար

Եվրապատգամավոր Միրիամ Լեքսմանը տեղեկացրել է, որ Եվրոպական խորհրդարանի՝ տարբեր կուսակցություններ ներկայացնող մի քանի տասնյակ պատգամավոր դիմել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Արցախի Հանրապետության հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության համար։

«Մենք անհանգստացած ենք, որ Լեռնային Ղարաբաղի հազարամյա հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը գտնվում է ոչնչացման, պղծման և յուրացման անմիջական սպառնալիքի ներքո՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 7.12.2021 թ.՝ իրավաբանորեն պարտադիր որոշման աղաղակող խախտմամբ: Այդ օբյեկտները մեր Եվրոպական ժառանգության կարևոր մասն են կազմում, և մեր պարտքն է ապահովել դրանց պահպանությունը»,- ասված է պաշտոնական նամակում։