
Շախմատի Ամերիկայի գավաթ․ Լևոն Արոնյանը հաղթեց Կարունային և դուրս եկավ եզրափակիչ
Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) դուրս է եկել ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող American Cup-ի եզրափակիչ։
Հայ գրոսմայստերը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս է թողել ամերիկահայ Սամուել Սևյանին (4:2), իսկ կիսաեզրափակիչում 4:2 հաշվով առավելության է հասել ՖԻԴԵ-ի երկրորդ համար Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ։ Արոնյանը հաղթել է փլեյ-օֆֆի երկու կայծակնային պարտիաներում։
Եզրափակիչում Արոնյանի մրցակիցը կլինի Ռեյ Ռոբսոնը, որը պայքարից դուրս է թողել Ուեսլի Սոյին։