26 Հլս
2024
20.7° c ԵՐԵՎԱՆ
13.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կովկասում ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը տարածաշրջանում կայունություն չեն ավելացնի․ Պեսկով

Կովկասում ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը տարածաշրջանում կայունություն չեն ավելացնի․ Պեսկով

Հյուսիսատլանտյան դաշինքի` Կովկասում իր ներկայությունն ընդլայնելու փորձերը «տեսանելի են անզեն աչքով», դժվար թե դրանք կայունություն և կանխատեսելիություն հաղորդեն տարածաշրջանում իրավիճակին. լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«ՆԱՏՕ-ի ընդհանուր ձգտումները՝ ամրապնդելու իր ներկայությունը Կովկասում, մեզ քաջ հայտնի են և, ինչպես ասում են, տեսանելի են անզեն աչքով: Կա նաև հասկացություն, որ ՆԱՏՕ-ի փորձերը՝ ինչ-որ կերպ ընդլայնելու իր ազդեցությունն ու ներկայությունը, քիչ հավանական են»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը Կովկաս։

Այս պահին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտոնական այցով Երևանում է։ Անցած կիրակի նա եղել է Ադրբեջանում, իսկ երկուշաբթի` Վրաստանում։