ABCMEDIA
Հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է Դավիթ Սարգսյանի և Ցոլակ Ակոպյանի նկատմամբ քրգործը

Հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է Դավիթ Սարգսյանի և Ցոլակ Ակոպյանի նկատմամբ քրգործը

Լրագրող Դավիթ Սարգսյանը գրում է, որ նախաքննության մարմինը վճռել է հանցակազմի բացակայության հիմքով կարճել նրա և ԵՊՀ դասախոս Ցոլակ Ակպոյանի նկատմամբ հարուցված քրեական գործը․

«Յոթ ամիս անց նախաքննության մարմինն ի վերջո վճռեց, որ ես ու Ցոլակը խուլիգան չենք, և հանցակազմի բացակայության հիմքով կարճեց մեր հանդեպ հարուցված ծիծաղելի քրեական գործը։

 

Շուտափույթ ազատություն եմ մաղթում բոլոր քաղբանտարկյալներին․․․

 

Հ․Գ․ Հագուստի գող Դիանա Գալոյանն այսօր ազատվեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնից, պատրաստվի Մայր բուհի կենտրոնական մասնաշենք համալսարանականների վրա կարմիրբերետավորներ բերող Հովհաննես Հովհաննիսյանը»,- գրել է Սարգսյանը։