16 Նոյ
2024
9.1° c ԵՐԵՎԱՆ
9.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիկոլական քարոզիչները գիտեն` ինչ են ասել Արցախի գերեվարված ղեկավարները ադրբեջանական մամուլին և սկսելու են մեղադրել արցախցիներին․ ReArtsakh

Նիկոլական քարոզիչները գիտեն` ինչ են ասել Արցախի գերեվարված ղեկավարները ադրբեջանական մամուլին և սկսելու են մեղադրել արցախցիներին․ ReArtsakh

Մի քանի օր առաջ մենք արդեն գրել էինք, որ ադրբեջանական քարոզչամեքենան հերթական հակաարցախյան շոուն է նախապատրաստում, գրում է ReArtsakh տելեգրամյան ալիքը։

«Խոսքը Արցախի նախկին նախագահ, ներկայումս գերեվարված Արայիկ Հարությունյանի հարցազրույցի մասին է, որն ադրբեջանական հեռուստաալիքներից մեկը եթեր կհեռարձակվի այս մասվա վերջին։

Նույն հաղորդման համար թշնամին հարցազրույց է վերցրել նաև ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանից, որը նույնպես գերության մեջ է։

Մեզ հայտնի է դարձել, որ ՀՀ իշխանությունները, ինչպես նաև քաղաքական շրջանակներն արդեն իսկ տեղյակ են, թե ինչ են ասել Արցախի գերեվարված ղեկավարներն ադրբեջանական մամուլին։ Հասկանալի է՝ հանրությանը հաճելի չի լինելու լսել այդ ամենը, որը իրականում ոչ թե գերիների միտքն է, այլ ադրբեջանական քարոզչության արտադրանքը։

Խնդիրն այլ է։ Այն, որ Արայիկ Հարությունյանի և Լևոն Մնացականյանի հարցազրույցները կարծես Նիկոլի պատվերով ասված խոսքեր լինեն։ Ակնհայտ է, որ Արցախի և արցախցիների դեմ պայքարում Նիկոլն ու Ալիևը շարունակում են սերտ համագործակցել։

Մեզ հայտնի է դարձել նաև, որ հարցազրույցների եթեր հեռարձակումից հետո նիկոլական քարոզչությունը սկսելու է մեղադրել արցախցիներին՝ Հայաստանը ծանր դրության մեջ դնելու մեջ։ Սա կեղտոտ մի խաղ է, որի թիրախում արցախցիներն են։

Ուստի մեր հորդորը մնում է նույնը՝ ոչ մի ուշադրություն չդարձնել ադրբեջանցիների կողմից եթեր հեռարձակվելիք հաղորդմանը։ Մենք բոլորս պետք է հասկանանք, որ դա թշնամական քարոզչություն է, որ Արցախի գերի ընկած նախկին ղեկավարները պարզապես այլ տարբերակ չունեին և որ բոլոր նրանք, ովքեր կշահարկեն կամ նույնիսկ կտարածեն այդ հաղորդման ընթացքում Ա. Հարությունյանի և Լ. Մնացականյանի շուրթերով հնչեցվող թեզերը, կամա թե ակամա կդառնան ալիևանիկոլյան քարոզչության գործիքներ։