ABCMEDIA
Ինդոնեզիայի պաշտպանության նախարարն ընտրվել է երկրի նախագահ

Ինդոնեզիայի պաշտպանության նախարարն ընտրվել է երկրի նախագահ

Ինդոնեզիայի ընտրական հանձնաժողովն ավարտելով նախագահական ընտրությունների ձայների հաշվարկը՝ հայտարարել է, որ պետության նոր ղեկավար է ընտրվել պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիանտոն: Այս մասին գրում է The Jakarta Post պարբերականը:

 

Սուբիանտոն ստացել է ձայների 58,6 տոկոսը, ինչը բավարար է առանց երկրորդ փուլի անցկացման ընտրությունների հաղթող ճանաչվելու համար։ Նրա մոտակա մրցակից Ջակարտայի նախկին նահանգապետի օգտին քվեարկել է ընտրողների 24,9 տոկոսը:

 

Ինդոնեզիայում համընդհանուր ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 14-ին։ Այդ երկրում ընտրությունների արդյունքների ամփոփման և հրապարակման համար սահմանված է մինչև 35-օրյա ժամկետ: Հատկանշական է, որ Սուբիանտոն դեռ քվեարկության օրն էր հայտարարել իր հաղթանակի մասին։

 

Ինդոնեզիայի սահմանադրության համաձայն՝ մեկ անձը նախագահի պաշտոնը կարող է զբաղեցնել առավելագույնը երկու ժամկետով։ Սուբիանտոն իրեն դիրքավորել է որպես երկրի նախկին նախագահ Ջոկո Վիդոդոյի քաղաքականության շարունակող և փոխնախագահի հավանական թեկնածու է հայտարարել վերջինիս որդուն։