ABCMEDIA
Ռուսաստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի, նույնականացվել է 5 երեխայի աճյուն

Ռուսաստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի, նույնականացվել է 5 երեխայի աճյուն


Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թարմացված ցուցակը, որում նշված է 143 մարդու անուն։

Ցուցակը կազմվել է մարտի 27-ի՝ ժամը 20:00-ի դրությամբ առկա տեղեկատվության հիման վրա, տվյալները Ռուսաստանի Առողջապահության նախարարությունն է տրամադրել։

Այս պահի դրությամբ պարզված է 84 զոհվածի ինքնությունը,  նրանց թվում են 9-ից 16 տարեկան 5 երեխա։