20 Հլս
2024
23.1° c ԵՐԵՎԱՆ
12.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Տիգրան Աբրահամյան

Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Տիգրան Աբրահամյան

Ոսկեպար և Բաղանիս կատարած այցիս ու հանդիպումներիս հիմքում խորքային ձևով հասկանալն է, թե ինչ ունենք այսօր հողի վրա և ինչ պետք է անենք․ գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ի դեպ, իմ հետ զրույցում ոսկեպարցիները նշում էին, որ ՔՊ-ական այն դեմքերը` Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան, Գուրգեն Մելքոնյան, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն:

Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը»: