Իրանը չի ցանկանում
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության տարածում Մերձավոր Արևելքում։ Այս մասին Al
Jazeera-ին ասել է Իրանի նախկին արտգործնախար
Ալի Աքբար Սալեհին։
«Մենք անում ենք հնարավոր
ամեն բան, որպեսզի այս ճգնաժամն ավելի չտարածվի։ Մենք չենք ցանկանում առճակատում տեսնել»,-
ասել է նա։
Սալեհին մեղադրել է
իսրայելցիներին պատերազմն ընդլայնելու ցանկության մեջ՝ ասելով, որ նրանց գործողությունները
Լիբանանի հարավում ցույց են տալիս, որ «նրանք փորձում են Հեզբոլլահին ներքաշել այս
ճգնաժամի մեջ»:
Տարածաշրջանում «դիմադրության»
շարժումների վրա Իրանի ազդեցության մասին հարցին ի պատասխան Սալեհին ասել է, որ Համասը,
Հեզբոլլահը և Եմենի Հութի շարժումը «հասուն» խմբեր են, որոնք իրենք են որոշումներ կայացնում:
«Մենք նրանց աջակցություն ենք առաջարկում՝ ճգնաժամերի հաղթահարման
գործում … բայց դա այն ամենն է, ինչ մենք արել ենք», – ասել է նա։