27 Հլս
2024
25.8° c ԵՐԵՎԱՆ
16.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ Դաշնային խորհուրդն արձագանքել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ գործընկերության մասին Հայաստանի հայտարարությանը

ՌԴ Դաշնային խորհուրդն արձագանքել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ գործընկերության մասին Հայաստանի հայտարարությանը

Ռուսաստանը ուշադիր է Հայաստանի բոլոր հայտարարությունների նկատմամբ։ Այս մաաին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը` մեկնաբանելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ գործընկերության մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, գրում է Известия-ն։

Կարասինի կարծիքով, Հայաստանը Ռուսաստանի հետ առճակատման համատեքստում դառնում է աշխարհաքաղաքական խաղարկման առարկա ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից՝ բառի լայն իմաստով։

«Սա շատ վտանգավոր է և կարող է շատ հստակ վնաս հասցնել ոչ միայն Երևանի և Մոսկվայի հարաբերություններին, այլև Հայաստանի ազդեցությանն ու հեռանկարներին տարածաշրջանային և համաշխարհային գործերում։ Սա չհասկանալը շատ վտանգավոր մոլորություն է»,- ասել է Կարասինը։

Երեկ Միրզոյանը TN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան այժմ Հայաստանի հիմնական գործընկերներն են։ Նրա խոսքով՝ երկիրը պատրաստվում է գործընկերային հարաբերություններ զարգացնել ԱՄՆ-ի և եվրոպական մի շարք երկրների հետ։