ABCMEDIA
Կուրսանտի սպանության գործով ամբաստանյալների պատիժը խստացվել է

Կուրսանտի սպանության գործով ամբաստանյալների պատիժը խստացվել է

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալներ Գնել Թևոսյանի, Մովսես Ազարյանի, Նորիկ Սահակյանի, Վաչե Սահակյանի պատիժը Վերաքննիչ քրեական դատարանը խստացրեց՝ նրանց դատապարտելով 18 տարվա ազատազրկման։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը։

«Մենք ցմահ էինք ուզում, բայց դա էլ էր մի բան, որ այդպես եղավ։ Անհասկանալի որոշում էր կայացրել առաջին ատյանի դատարանը, որը անփոփոխ չմնաց, շնորհակալ եմ դատարաններից, որ ճիշտ որոշում կայացրին»,- նշեց սպանվածի հայրը։

Հիշեցնենք, որ կուրսանտի դին հայտնաբերվել է 2015 թվականի հունվարի 29-ին՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: