16 Մար
2025
10.3° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նարեկ Մալյանը կարևոր բան ունի ասելու. փաստաբանն այցելել է նրան

Նարեկ Մալյանը կարևոր բան ունի ասելու. փաստաբանն այցելել է նրան

Երեկ դատարանում տեղի ունեցածը խայտառակ միջադեպ էր, որակումը փաստաբան Ռուբեն Մելիքյանն է, որն այցեցել է «Վարդաշեն» ՔԿՀ ու տեսակցել Նարեկ Մալյանին։

«Նարեկ Մալյանն ասաց, եթե դատական նիստի հրապարակայնությունն ապահովելու է նույն պայմաններով, ինքը մասնակցելու է նիստին ու շարունակելու է վերջին խոսքը։ Ես հիշեցնեմ, որ Մալյանն իր վերջին խոսքը սկսելիս ասաց՝ կարևոր բաներ է ասելու»,-ֆեյսբուքի եթերու ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Նրա խոսքով, ինքը տեղյակ չէր, ինչի մասին է խոսելու։

«Տեղեկացա, և իսկապես նաև  իմ անունից եմ հաստատում, որ կարևոր նշանակության հանգամանք է, որի մասին նա դեռ չի խոսել։ Այն ուղղակիորեն վերաբերում է այս խայտառակ քաղաքական հետապնդմանը` քրեական գործի տեսքով: Մալյանն իսկապես շատ կարևոր բաներ ունի ասելու»,-ասաց Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

Ռազմագերիներ