Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել իսրայելական հրթիռային հարձակումը Դամասկոսի վրա
Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի արվարձաններին։ Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղոում անելով սիրիական «Sham FM» ռադիոկայանին։
Ռադիոկայանի տեղեկություններով՝ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը կրակ են բացել հակառակորդի ուղղությամբ և հետ են մղել Իսրայելի հարձակումը:
Ավելի վաղ ռադիոկայանը հայտնել էր մի քանի պայթյունների մասին, որոնք տեղի են ունեցել Դամասկոսի արվարձաններում: