ABCMEDIA
Տարատեսակ դրամաշնորհները, խոստումներն ու խրախուսանքները ոչինչ են, եթե Արևմուտքը անտեսում է իր դաշնակից Թուրքիայի կողմից լարվածության հրահրումն ու Ադրբեջանի բացահայտ ագրեսիվ կեցվածքը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Հայաստանին անվտանգության երաշխիքներ խոստացող երկրներն ու կառույցները նախ պետք է կանգնեցնեն Ադրբեջանին մատակարարվող սպառազինության գործընթացը, զսպեն Թուրքիայի մխրճումը հայ-ադրբեջանական բանակցություններ:

Սակայն լրիվ հակառակն է. Թուրքիայի դերը հայ-ադրբեջանական կոնֆլիկտում գնալով աճում է` դա խրախուսվում է նաև ԵՄ որոշ պաշտոնյաների կողմից, իսկ տարբեր երկրներից Ադրբեջան ռազմական մատակարարումների վրա պարզապես «աչք է փակվում»:

Հիմա այս ֆոնին տարատեսակ դրամաշնորհները, խոստումներն ու խրախուսանքները ոչինչ են, եթե մի ձեռքով Արևմուտքը հայաստանյան իշխանությունների թշերն է կմճտում, սակայն անտեսում ու Ադրբեջանի բացահայտ ագրեսիվ կեցվածքը»: