ABCMEDIA
Պայմանագիրս ավարտվեց․ Խումարյանը գնում է հաջորդ հինգ տարին ռադիոյում աշխատելու համար հայտարարվելիք մրցույթին պատրաստվելու

Պայմանագիրս ավարտվեց․ Խումարյանը գնում է հաջորդ հինգ տարին ռադիոյում աշխատելու համար հայտարարվելիք մրցույթին պատրաստվելու

Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է աշխատանքային պայմանագիրը ավարտվելու մասին ու հայտարարել, որ պատրաստվում է մասնակցել պաշտոնը զբաղեցնելու համար նախատեսված մրցույթին։

Նա գրառմամբ ամփոփել է աշխատանքային 5 տարին ու նշել՝ ընդունել է փաստացի 1 ռադիոալիք ու թողնում է 3-ը՝ առցանցները չհաշված։

Հիշեցնենք՝ 2024 թվականի փետրվարի 1-ին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հայաստանի Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը, որտեղ հնչած պատասխաններին ի պատասխան նամակ է հրապարակել ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանն ու այն որակել ռադիոյի վարած քաղաքականությունից դուրս, «Ազգային միջավայր» հաղորդման վարողին էլ՝ ազատել պաշտոնից։ Խումարյանի պատասխանը ռադիոյի Հանրային խորհրդի քննադատությանն է արժանացել։