ABCMEDIA
Փաշինյանը իրական Հայաստանը վեր է ածում պատմականի և հանձնում է թշնամուն․ Արմեն Աշոտյան

Փաշինյանը իրական Հայաստանը վեր է ածում պատմականի և հանձնում է թշնամուն․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ավարտին դահլիճում գտնվող լրագրողները հարց ոեն ուղղել նրան՝ անդրադառնալով  Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, որում  նա ՀՀ տարածքի մասին նոր թիվ է հնչեցրել՝ «29 743 քառակուսի կիլոմետր»։

«Փաշինյանը իրական Հայաստանը վեր է ածում պատմականի և հանձնում է թշնամուն։ Երբ ինքը դարձավ վարչապետ, 42 000 քառակուսի կմ էր Հայաստանի տարածքը, բաղկացած էր Հայաստանի Հանրապետությունից և Արցախից»,- հարցին ու դիտարկմանը պատասխանել է Արմեն Աշոտյանը։