24 Նոյ
2024
9.3° c ԵՐԵՎԱՆ
13.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զորակոչի և վարժական հավաքների ծանուցումը կդառնա հրապարակային

Զորակոչի և վարժական հավաքների ծանուցումը կդառնա հրապարակային

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների ծանուցումից խուսափելն անհնար կդառնա. կառավարությունն այսօր որոշում է ընդունել ծանուցումը դարձնել հրապարակային։

Գործող օրենքով քաղաքացին ծանուցված է համարվում, եթե ծանուցագիրը ստանալու մասին կա նրա ստորագրությամբ հաստատված ստացականը, այժմ՝ եթե չհաջողվի ուղիղ փոխանցել նրա, ծանուցումը կուղարկվի նրա էլեկտրոնային հասցեին։ Եթե այս տարբերակով էլ անձը չներկայանա զինկոմիսարիատ, «Ազդարար» տեղեկատվական կայքում կհրապարակեն տվյալ մարդու անունը, և հինգ օր անց նա կհամարվի պաշտոնապես ծանուցված։

Ընթացակարգը ենթադրում է 30 օր:

Նախագիծը համարվել է անհետաձգելի և ուղարկվում է Ազգային ժողով։