27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն Հայաստանից ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական համաձայնագրերի» լուրերի վերաբերյալ արձագանք և հերքում է ակնկալում․ Զախարովա

ՌԴ-ն Հայաստանից ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական համաձայնագրերի» լուրերի վերաբերյալ արձագանք և հերքում է ակնկալում․ Զախարովա

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք և հերքում  է ակնկալում ԱՄՆ-ի և Եվրամիության (ԵՄ) հետ «ռազմաքաղաքական պայմանավորվածությունների» մասին մամուլում հայտնված տեղեկության վերաբերյալ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նախկինում Երևանը հրապարակավ վստահեցնում էր, որ արևմտյան երկրների հետ համագործակցության զարգացումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, հաշվի առնելով այս գործոնների համադրությունը, մենք ակնկալում ենք Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք հայտնված տեղեկատվությանը, իսկ իդեալական պարագայում՝ հերքում»,- ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հանդիպումը և դրան հաջորդած լուրերը  առ այն, որ իբր պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռազմաքաղաքական ոլորտում։