ABCMEDIA
ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ այցելել է Խաչիկ համայնք

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ այցելել է Խաչիկ համայնք


Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Միացյալ Թագավորության պաշտպանական գծով կցորդի տեղակալ Ջո Ռոյին և այցելություն կատարել Խաչիկ համայնք։ Այս մասին առաքելությունը տեղեկացրել է  X-ի իր միկրոբլոգում։

«Ուրախ ենք ողջունել Մեծ Բրիտանիայի ռազմական կցորդի տեղակալ տիկին Ջո Ռոյին՝ առաքելության կենտրոնակայանում: Առաքելության ղեկավարը պատվիրակությանը տեղեկացրել է մանդատի և գործունեության մասին: Հյուրերը միացել են նաև Խաչիկում իրականացվող պարեկությանը: Շնորհակալություն այցելության համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։