Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը` ի աջակցություն Տավուշում արդար բողոքի ձայն բարձրացրած հայրենակիցների: Այս մասին գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Այս ճանապարհը նաև հանդիսանում է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի այլընտրանքային ճանապարհի հատված:
Հիշեցնեմ, որ հիմնական ճանապարհը օրեր շարունակ շարունակում է փակ մնալ Կիրանցի հատվածում:
Քաղաքացիների հետ է ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը», – գրել է Վարդանյանը: