21 Հուն
2025
-7° c ԵՐԵՎԱՆ
-7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր զորակցությունն ենք հայտնում Տավուշի մեր հայրենակիցներին. Երևան֊Գյումրի ճանապարհը փակ է

Մեր զորակցությունն ենք հայտնում Տավուշի մեր հայրենակիցներին. Երևան֊Գյումրի ճանապարհը փակ է

Քաղաքացիները փակել են նաև Երևան-Գյումրի ճանապարհը` հաջակցություն Տավուշի մեր հայրենակիցների։

«Մեր զորակցությունն ենք հայտնում Տավուշի մեր հայրենակիցներին, նրանց կողքին ենք ու շարունակելու ենք նրանց կողքին մնալ։ Մեր քաղաքացիներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ու անհամաձայնությունն են հայտնում այս ապիկար իշխանությունների քաղաքականության մասով։ Նորից փաստում ենք, որ սրանք պետք է հեռանան, սրանք դավաճանական խումբ են։ Ժողովուրդն ասում է, որ այս կառավարությունը որևէ լիազորություն ու իրավունք չունի մեկ միլիմետր անգամ հող տրամադրել թշնամուն»,- ABC media-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը, որն այս պահին դեպքի վայրում է:

Նրա խոսքով՝ բնակիչները լուրջ են տրամադրված, շարունակելու են ակցիաներն այնքան, մինչև այս իշխանությունը հեռանա։