Մենք Հայոց ցեղասպանությանը միշտ ընկալել ենք որպես մեր սեփական ցավն ու դժբախտությունը․ Զախարովա
Մենք միշտ ընկալել ենք այս ողբերգությունը որպես մեր սեփական ցավ և դժբախտություն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը։
«Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական, հոգևոր, բարոյական և քաղաքական նշանակություն ունի մեր դաշնակից Հայաստանի, բարեկամ հայ ժողովրդի և Ռուսաստանում բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի համար»,- ասել է Զախարովան։