25 Դեկ
2024
1.5° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միջազգային հստակ պատասխանի բացակայության պայմաններում  Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի վտանգը բավականին մեծ է․ ՀՀ դեսպան

Միջազգային հստակ պատասխանի բացակայության պայմաններում Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի վտանգը բավականին մեծ է․ ՀՀ դեսպան

Հունասատանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը իր՝ Diplomatic Life of Greece ամսագրի  հոկտեմբերյան համարում  տեղ գտած հարցազրույցում
նշել է, որ Ադրբեջանի կողմից ագրեսիայի վտանգը ամենևին էլ չեզոքացված
չէ․ հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից։

«Այսօր ադրբեջանական բանակը օկուպացնում է Հայաստանի ինքնիշխան
տարածքների մի մասը՝ շարունակելով ուժի սպառնալիքների ու շանտաժի քաղաքականությունը։
Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին, իսկ միջազգային հստակ պատասխանի
բացակայության պայմաններում նոր ագրեսիայի վտանգը բավականին մեծ է»,- ասել է նա։

Դեսպանը կարևորել է
մ
իջազգային հանրության դերը
և նշել, որ այն կարևոր առաքելություն ունի Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու և հստակ պատասխանատվության ենթարկելու
համար։

«Հնարավոր կլինի
կանխել նոր արյունահեղությունը տարածաշրջանում, ստիպել Ադրբեջանին հրաժարվել ուժի սպառնալիքից
և վերադառնալ երկխոսության միայն այն դեպքում, եթե միջազգային դերակատարները ունենան
միասնական կամք և համապատասխան ճնշում գործադրեն։ Միջազգային իրավունքին չհամապատասխանելը
պետք է հանգեցնի լուրջ հետևանքների»,- նշել է դեսպան Մկրտչյանը։