27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոստիկաններն իրենց գործելաոճով չեն կարող ազդել պայքարի վրա․ Մհեր Սահակյան

Ոստիկաններն իրենց գործելաոճով չեն կարող ազդել պայքարի վրա․ Մհեր Սահակյան

Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ երբ իշխանությունը համոզում է, թե կարող է ուրանալով անցյալը, մոռանալով պատմությունը, կառուցել նոր ապագա կամ պետություն, բլեֆ է, սուտ է․ ABC media-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյան։

Կառավարության մոտ ակցիա իրականացնողներին միացած Սահակյանը հիշեցրել է՝ եթե չունես անցյալ, չես կարող ունենալ նաև ապագա։

Խոսելով ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման մասին՝ Մհեր Սահակյանը նշեց, որ ուժայինների կողմից երկակի ստանդարտների կիրառումը նորություն չէ։

«Բազմիցս ականատես ենք եղել նման դեպքերի, այս շարժումը, այս ընթացքը ևս բացառություն չէ։ Չեմ հավատում, որ նրանք կարող են իրենց այդ գործելաոճով ազդել պայքարի վրա, բոլորը գիտակցում են, որ սա պայքար է հայրենիքի, ապագայի, մեր տեսակի շարունակության համար»,-ասել է Սահակյանը։