ABCMEDIA
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը

Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը

Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ.
Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևորականաց
թափորը շարականների երգեցողության ներքո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց
եկեղեցի բերեց Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի մասունքակիր խաչը` հավատացյալների հոգևոր
մխիթարության և երկրպագության համար։

Սրբոց Հրեշտակապետաց
եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին
Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

Երանաշնորհ հայրապետի
վախճանման 850-րդ տարելիցի առիթով մասունքարանը Մայր Աթոռին է ընծայաբերվել Բուլղարիայի
Պլովդիվ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու կողմից։

Սրբի մասունքը եկեղեցում
կմնա մինչև 18:00-ը։