23 Դեկ
2024
-1.8° c ԵՐԵՎԱՆ
-0.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը բրիտանական պաշտպանական ընկերությունների հետ համագործակցելու ուղիներ է փնտրում․ Intelligence Online

Հայաստանը բրիտանական պաշտպանական ընկերությունների հետ համագործակցելու ուղիներ է փնտրում․ Intelligence Online

Հայաստանը լոբբիստներ է փնտրում բրիտանական պաշտպանական ընկերությունների հետ կապ հաստատելու համար: Այս մասին հայտնում է Intelligence Online-ը, որը հայտնի է ֆրանսիական հետախուզական ծառայությունների հետ իր սերտ կապերով։

Հրատարակությունը նշել է, որ ճիշտ մարդկանց գտնելու համար Հայաստանի կառավարությունը դիմել է «Sanctuary Counsel» խորհրդատվական ընկերությանը։ Ըստ հեղինակի՝ հայկական հարցումն արդեն ստացել է համապատասխան պատասխան։ Մասնավորապես, «Sanctuary Counsel» –ը «Երևանի հարցով պատասխանատուի» է նշանակել Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնի պաշտպանական հարցերով խորհրդական, գեներալ Ռիչարդ Դաննաթին։

Reporter-ը, իր հերթին, նկատել է, որ «Հայաստանն ակտիվորեն բարեկամություն է փնտրում Արևմուտքում Ադրբեջանի հետ կարճաժամկետ ռազմական հակամարտությունում կրած պարտությունից հետո, ինչի արդյունքում՝ Լեռնային Ղարաբաղն անցել է Բաքվի վերահսկողության տակ։ Երևանն իր ռազմական ձախողման համար մեղադրում է Մոսկվային»։

Ինչպես նշվել է հոդվածում, այժմ Հայաստանն ու Ադրբեջանն իրականացնում են սահմանազատման գործընթացը։ Վերջինս հանգեցրել է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների լայնածավալ բողոքի ակցիաների։ «Հատկանշական է, որ ցույցերը ճնշելու իշխանությունների փորձերը դեռ հաջողությամբ չեն պսակվել։ Փաստն այն է, որ զինվորականներն ակտիվորեն անցնում են ցուցարարների կողմը», – նշվել է հոդվածում։