14 Մայ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պեկինյան բադ, տավարի կողոսկրեր․ Սի Ծինփին-Թրամփ ճաշկերույթի դիվանագիտական նրբերանգները

Պեկինյան բադ, տավարի կողոսկրեր․ Սի Ծինփին-Թրամփ ճաշկերույթի դիվանագիտական նրբերանգները

Նախագահներ Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հանդիպման պատվին Պեկինում կայացած պետական շքեղ ​​ճաշկերույթի ճաշացանկն ինքնին դիվանագիտության հետաքրքիր դրսևորում էր․ գրում է Reuters գործակալությունը։

Չինական պետական ​​ընթրիքների ճաշացանկն ավանդաբար կառուցվում է հուայյան խոհանոցի շուրջ, որը հայտնի է իր մեղմ, նուրբ համերով և սեզոնային ուտեստների շեշտադրմամբ:

Երկու երկների միջև հարաբերությունները վերագործարկելու պատրաստակամություն հայտնած ղեկավարների հանդիպումն ամփոփելու նպատակով կազմակերպիչները փորձել էին ճաշկերույթին խոհարարական ճկունության նրբերանգ տալ՝ ճաշացանկում ներառելով պեկինյան տապակած բադ՝ Չինաստանի ազգային ուտեստը, ինչպես նաև տավարի կողոսկրեր՝ Թրամփի՝ լավ պատրաստված սթեյքի նախընտրությանն ակնհայտ ակնարկ անելով։

Հատուկ ուշադրություն է դարձվել նաև ամերիկացի հյուրերի համար նախատեսված աղանդերի ընտրությանը՝ տիրամիսու, մրգեր և պաղպաղակ։

Նշվում է, որ տասնամյակներ շարունակ Չինաստանն օգտագործել է սննդի հզոր խորհրդանշական նշանակությունը կարևոր պաշտոնական իրադարձությունների ժամանակ։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026