Վերակառուցվում է Քեսաբի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Մեկնարկել են Քեսաբի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու վերակառուցման
աշխատանքները․ տեղեկացնում է Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» պարբերականը։
Բերիո Հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ․
Մակար եպիսկոպոս Աշգարյանի բարձր հովանարությամբ եկեղեցու շինարարական աշխատանքները
մեծ թափով շարունակվում են։
Հիշեցնենք, որ եկեղեցին վնասներ էր կրել Թուրքիայում գրանցված երկրաշարժի
հետևանքով։