Ծանրորդ Հովհաննես Հովհաննիսյանը` երիտասարդների ԱԱ-ի փոխչեմպիոն
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամները սկսել են սկսել են ելույթներն աշխարհի առաջնությունում:
Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում 61 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը, պոկելով 108 կգ և հրելով 134 կգ, երկամարտի 242 կգ արդյունքով դարձել է ԱԱ-ի երիտասարդների փոխչեմպիոն: Առաջին տեղում 246 կգ արդյունքով Վենեսուելայի ներկայացուցիչն է: