22 Դեկ
2024
-0.8° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ պետք է բացատրի` ինչպե՞ս ստացվեց, որ տարբեր ուղղություններով ՀՀ ներխուժելուց հետո Ադրբեջանի համար որևէ հետևանք չեղավ․ Տիգրան Աբրահամյան

ԱՄՆ պետք է բացատրի` ինչպե՞ս ստացվեց, որ տարբեր ուղղություններով ՀՀ ներխուժելուց հետո Ադրբեջանի համար որևէ հետևանք չեղավ․ Տիգրան Աբրահամյան

Եթե ԱՄՆ-ն անկեղծ է իր գնահատականներում, ապա պետք է բացատրի, թե
ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանի համար որևէ հետևանք չեղավ, երբ 2021-2022 թվականների
ընթացքում խախտեց ՀՀ տարածքային ամբողջականությունը` տարբեր ուղղություններով ներխուժեց
ՀՀ տարածք ու այս պահին էլ շարունակում է դրանք օկուպացված պահել. այս մասին ֆեյսբուքյան
իր էջում գրել է «Պատիվ Ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը անդրադառնալով՝
ԱՄՆ պետքարտուղարության՝  Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը
աջակցելու հայտարարությանը։

Աբրահամյանը նշել է, որ  սա  վերաբերում է  նաև
ուժի կիրառման վերաբերյալ հորդորներին, որը որպես սկզբունք դրված էր նաև Արցախի հարցի
կարգավորման հիմքում, սակայն որևէ հորդոր կամ զսպող միջոց գործի չդրվեց ու Ադրբեջանը
2020-2023 թվականների ընթացքում ուժի կիրառման միջոցով իրացրեց իր ցեղասպան քաղաքականությունը
և ամբողջական վերահսկողություն հաստատեց Արցախի նկատմամբ:

«Երբ Ալիևը մի քանի ամիս առաջ հրապարակային հայտարարում էր, որ
միջազգային պրակտիկայում հարց լուծողը ուժի կիրառումն է, այլ ոչ թե միջազգային իրավունքը,
որը մեկ և այս դեպքում` կոնկրետ ԱՄՆ-ն, իր հորդորն ու զգուշացումը հասցեատիրոջը տեղ
չհասցրեց, իսկ հետևանքը բոլորին է հայտնի»,- գրել է նա: