ԵԱՏՄ-ն ոչ միայն ապացուցել է իր արդյունավետությունն, այլև՝ դարձել «բռունցք»․ ՌԴ ԱԳ փոխնախարար
Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցությունը բերում է առավելություններ բացարձակապես բոլոր անդամ երկրներին, ТАСС-ի հետ զրույցում նշել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Օրինակ՝ 2023 թ-ին միության բոլոր երկրների ՀՆԱ-ն աճել է։ «Հնգյակից» յուրաքանչյուրի տնտեսության աճի տեմպը գերազանցել է աշխարհինը (3,2%, ըստ ԱՄՀ-ի գնահատականների)։Հայաստանում այն կազմել է 8,7%, Ղրղզստանում՝ 6,2%, Ղազախստանում՝ 5,1%, Բելառուսում՝ 3,9 %»,- նշել է փոխնախարարը։
2015-2023 թվականներին Միության երկրների արդյունաբերական արտադրությունն աճել է 25,4%-ով, իսկ գյուղատնտեսական արտադրանքը՝ գրեթե 30%-ով։ Պանկինի խոսքով՝ կա նպատակ՝ ընդլայնելու և ամրապնդելու հետագա համագործակցությունը Միության գործընկերների, ինչպես նաև ԵԱՏՄ-ի հետ երկխոսություն հաստատելու մեջ շահագրգռված երրորդ կողմերի հետ։ Ըստ փոխնախարարի՝ Միությունը բավարար կշիռ ունի միջազգային ասպարեզում։
«ԵԱՏՄ-ն ոչ միայն կայացավ և ապացուցեց իր արդյունավետությունը, այլև ընդհանուր նպատակին հասնելու համար սովորեց հույսը դնել իր վրա՝ այդպիսով դառնալով «բռունցք», երբ բոլոր 5 մատները միասին են աշխատում, այլ ոչ թե՝ առանձին», – նշել է պաշտոնյան։