ABCMEDIA
Իրանի իշխանությունները պաշտպանում են Պաղեստինի և Իսրայելի տարածքում միայն մեկ պետություն ստեղծելու գաղափարը․ Իրանի Մեջլիսի փոխնախագահ

Իրանի իշխանությունները պաշտպանում են Պաղեստինի և Իսրայելի տարածքում միայն մեկ պետություն ստեղծելու գաղափարը․ Իրանի Մեջլիսի փոխնախագահ

Իրանի իշխանությունները
պաշտպանում են Պաղեստինի և Իսրայելի տարածքում միայն մեկ պետություն ստեղծելու գաղափարը:
Այս մասին «Ռիա Նովոստի»-ի գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանի Մեջլիսի
փոխնախագահ Մոջթաբա Զունուրը՝ մանրամասնելով, որ խոսքը ժողովրդավարական բոլոր իրավունքներով,
այդ թվում՝ ընտրական իրավունքով ապահովված պետության մասին է, բացի այդ, հրեա բնակչությանը պետք է ընտրության հնարավորություն
տրվի՝ մնալ և ապրել այդ պետությունում՝ դառնալով դրա քաղաքացի կամ հեռանալ։

«Մուսուլմանական երկրները պետք է համաձայնության գան և գործնական քայլեր ձեռնարկեն։ Գործողությունների երկու
ծրագիր կա։ Առաջին տարբերակի համաձայն՝ արաբական երկրների մեծ մասը կողմ է երկու անկախ
պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի ստեղծմանը։ Իրանը այս սցենարը չի ընդունում։

Իրանն ամենապարզ և
ժողովրդավարական առաջարկն է ներկայացնում՝ մեզ համար ընդունելի է ցանկացած տիպի, բայց
մեկ պետության ու կառավարության ստեղծումը՝ ժողովրդավարական ընտրությունների հիման
վրա»,- ասել է Իրանի Մեջլիսի փոխխոսնակը։

Նրա խոսքով՝ նորաստեղծ
մեկ պետության նոր կառավարությունը պետք է առաջարկի և ընտրության հնարավորություն տա՝
մնալ ու դառնալ այդ պետության քաղաքացիներ կամ Իսրայելի «նախկին» քաղաքացիներին՝ նրանց,
ովքեր մասնակցել են Գազայի դեմ գրոհներին ու պաղեստինյան տարածքի օկուպացիային, հեռանալ։  Նոր պետության քաղաքացի դառնալու և դրա օրենքներով
շարժվելու դրույթը պետք է տարածվի նաև «նախկին» Պաղեստինի բնակիչների վրա։

«Սա դեպի ճշմարտություն
ու բոլորի իրավունքների ապահովում տանող ամենակարճ ճանապարհն է՝ և՛ պաղեստինցիների,
և՛ հրեաների համար»,- ասել է Զունուրը։

Նա հավելել է, որ Իրանը
կշարունակի ջանքեր ներդնել ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի հաստատման ուղղությամբ,
սակայն դա ընդամենը ժամանակավոր միջոց է համարում։