11 Դեկ
2024
-4° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԳՆ-ի մոտ սադրանքի գնալու նպատակը հավաքված ժողովրդին վախեցնելն ու ցրելն էր․ Սերգեյ Հարությունյան

ԱԳՆ-ի մոտ սադրանքի գնալու նպատակը հավաքված ժողովրդին վախեցնելն ու ցրելն էր․ Սերգեյ Հարությունյան

Այն, ինչ երեկ տեղի ունեցավ ԱԳՆ-ի մոտ, պլանավորած սադրանքի հետևանք էր, որով իշխանությունները փորձում էին լուծել մի քանի խնդիր․ ABC media-ի տաղավարում ասել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Առաջին հերթին՝ հասկանալով, որ ինքնաբուխ հավաքը բազմամարդ է դառնում, ցանկանում էին ցրել, այնտեղ հավաքված ժողովրդին, ցանկանում էին բռնություն և ուժ կիրառել վախեցնելու համար։ Երրորդը՝ ցանկանում էին Սրբազանի մոտ կանգնած մարդկանց մեկուսացնել։ Ինչ-որ առումով ստացվեց»,-ասել է նա։

Փաստաբանի խոսքով՝ մենահեռահար միտքը, նպատակն այն էր, որ «զանգվածային անկարգություններ» ձևակերպմամբ հոդվածը օգտագործեն, որպեսզի ցույց տան, որ այդ անկարգությունները տեղի են ունեցել, և դրա կազմակերպիչը շարժման առաջնորդներն են։

Նա նշել է, որ 29-անձ բերման է ենթարկվել, նրանցից 2-ը, այդ թվում՝ Դանիել սարկավագը, ազատ են արձակվել, քանի որ չեն հասցրել 6-ժամյա ռեժիմով մեղադրանք ներկայացնել։

«Մնացածները ձերբակալված են և այժմ գտնվում են տարբեր ՁՊՎ-ներում, որովհետև տեխնիկական պատճառներով հնարավոր չէր բոլորին Երևանում պահել, տեղափոխել են Մասիս, Աբովյան։ Բոլորի նկատմամբ վարույթ է հարուցված՝ զանգվածային անկարգությունների հոդվածով»,-ասել է նա։

Հարությունյանի խոսքով՝ իշխանությունը չի կարողանալու հասնել շարժումը թուլացնելու իրենց նպատակին, քանի որ այդ ամենն անարդյունավետ է։

«Բացառվում է, որ շարժումը դրանից թուլանա, ընդհակառակը, այսօրվա երթը ցույց տվեց, թե որքան բազմամարդ է և ինչ ընդունելության արժանացավ Սրբազանը»,-ասել է փաստաբանը։