24 Նոյ
2024
14.3° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը չի հասկանում, թե ուր է տանում երկիրը. ռուս քաղաքագետ

Փաշինյանը չի հասկանում, թե ուր է տանում երկիրը. ռուս քաղաքագետ

Արևմտյան երկրները, որոնք խաղադրույք են կատարել Փաշինյանի վրա, դեռ պատրաստ չեն զոհաբերելու նրան. կարծում է քաղաքագետ Ռուսլան Կուրբանովը։

Քաղաքագետի կարծիքով՝ եթե Հայաստանում ցուցարարները շարունակեն ճնշումները, երկրի իշխանությունները նրանց դեմ մեծ թվով ուժեր կտեղակայեն։

«Սա կարող է հանգեցնել Հայաստանում ավելի կատաղի քաղաքացիական բախումների, քանի որ երկրի բնակիչները խիստ վրդովված են այն բանից, թե ինչպես է Փաշինյանը, առանց խորհրդակցության, երկրի տարածքը միակողմանի փոխանցում Ադրբեջանին։ Սա զայրացնում է հայ բնակչությանը, որը պահանջում է Փաշինյանից դադարեցնել այս գործելաոճը»,- պարզաբանել է փորձագետը։

Ըստ նրա՝ Փաշինյանի պաշտոնավարման հիմնական շահառուն Ֆրանսիան է, որը փորձում է Հայաստանին դուրս բերել Ռուսաստանի ազդեցության շրջանակից և, միևնույն ժամանակ, ենթակայության տակ պահել Արևմուտքի ազդեցությունից գնալով դուրս եկող Վրաստանին։

 Վերադառնալով երևանյան բողոքի ցույցերի թեմային՝ քաղաքագետը նշել է, որ Փաշինյանը, ինչպես իր ժամանակին Վրաստանի նախագահ Սաակաշվիլին, չի հասկանում, թե ուր է տանում իր երկիրը։ Կուրբանովը հավելել է, որ ներկայումս Հայաստանի վարչապետն ամբողջությամբ շրջում է իր երկիրը դեպի Արևմուտք՝ «մեկ ոտքը պահելովՀԱՊԿ-ում՝ Ռուսաստանին չջղայնացնելու համար»։