28 Սեպ
2024
25.1° c ԵՐԵՎԱՆ
16.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԺ-ն ունի անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու 2 գործիքակազմ. պատգամավոր

ԱԺ-ն ունի անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու 2 գործիքակազմ. պատգամավոր

«Ոստիկանության ապօրինի գործողությունները շատ չնչին են այն ամենի դեմ, ինչը անում է երկրի ղեկավարը։ Միակողմանի զիջումներ, Ադրբեջանի հետ գաղտնի բանակցությունների միջոցով կնքնվում է ինչ-որ խաղաղության պայմանագիր»,- ABC Media-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Վարդանյանի խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորները իշխող ուժի թիրախն են։ Քաղաքացու, հատկապես անձեռնմխելիություն ունեցող քաղաքացու նկատմամբ բիրտ ուժի կիրառումը պետք է ունենա իրավական հետևանքներ։ Ընդդիմադիր պատգամավորը շեշտել է, որ այս ամբողջ ընթացքում ականատես չենք եղել, երբ օրինազանզության պատճառով դադարեցնեն ոստիկանի լիազորությունները։

«Այսօր ստեղծվել է անպատժելիության մթնոլորտ,  մարդիկ, որոնք պետք է բանտում լինեին, հիմա ազատության մեջ են։ Սա ապացույցն է այն բանի, որ իշխանությունը խրախոսում է ուժայինների ապօրինի գործողությունները»,- ասել է Քրիստինե Վարդանյանը։

Խոսելով անվստահություն հայտնելու գործընթացի մասին՝ Վարդանյանը նշեց, որ Ազգային ժողովն ունի 2 գործիքակազմ՝ առաջինը, երբ ինպիչմենտ են հայտարարում կառավարության ղեկավարին և առաջարկում են նոր թեկնածու, իսկ երկրորդը, երբ անվստահություն են հայտնում կառավարությանը, որի դեպքում պարտադիր չէ ղեկավարի թեկնածու առաջարկել։

«Երկրորդ տարբերակի պարագայում խորհրդարանը ընդունում է ուղերձը կամ հայտարարության տեքստը ըստ որի, ամբողջ կառավարությունը պետք է փոխվի։ Այս երկու գործիքակազմի գլխավոր տարբերությունն այն է, որ իմպիչմենտի դեպքում պետք է առաջադրել  ղեկավարի թեկնածուի անուն, որի տակ պետք է ստորագրի խորհրդարանական մեծամասնությունը, իսկ անվստահության գործընթացի դեպքում այս կետը պարտադիր չէ»,- ասել է պատգամավորը։