26 Նոյ
2026
3° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի՝ ավտոմատներով պարի քննադատությունից հետո «Կինոմոսկվան» խոստանում է «առավել հետևողական լինել»

Փաշինյանի՝ ավտոմատներով պարի քննադատությունից հետո «Կինոմոսկվան» խոստանում է «առավել հետևողական լինել»

Հաշվի առնելով «ՄՈՆԹԵ» ֆիլմի պրեմիերայի շրջանակում իրականացված երաժշտական և պարային բեմադրության շուրջ առկա հանրային հետաքրքրությունը՝ ԿինոՄոսկվայի ղեկավարությունը հարկ է համարում պարզաբանել հետևյալը. այս մասին պարզաբանում է տարածել «Կինոմոսկվա»-ի մամուլի ծառայությունը։

«Ինչպես մյուս բոլոր ֆիլմերի պրեմիերաների դեպքում, այնպես էլ տվյալ դեպքում ԿինոՄոսկվան գույքի վարձակալության պայմանագրի հիման վրա ֆիլմարտադրողին, մասնավորապես՝ «ԳԵՆԵՏԻԿ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍՊ ընկերությանը, տրամադրել է ֆիլմի պրեմիերայի անցկացման հարթակ։

Պրեմիերայի գեղարվեստական ձևավորումը, երաժշտական և պարային բեմադրությունների ընտրությունը, դրանց բովանդակությունը, ինչպես նաև օգտագործված բեմադրական ատրիբուտները բացառապես ֆիլմի պրեմիերայի կազմակերպիչների իրավասության տիրույթում են և դուրս են «ԿինոՄոսկվա» կինոթատրոնի պայմանագրային իրավասությունների շրջանակից։

ԿինոՄոսկվան չի մասնակցել հիշյալ բեմադրության մշակմանը, կազմակերպմանը կամ իրականացմանը։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով սույն թվականի նոյեմբերի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ Վարչապետի կողմից հնչեցված նկատառումները, պատրաստակամ ենք հետագայում համանման իրավիճակներում առավել հետևողականություն դրսևորել»։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ