24 Նոյ
2024
7.3° c ԵՐԵՎԱՆ
6.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռեպրեսիաներ են` 1937 թվականի կանոններով. փաստաբանը` GG ընկերությունում իրականացվող խուզարկությունների մասին

Ռեպրեսիաներ են` 1937 թվականի կանոններով. փաստաբանը` GG ընկերությունում իրականացվող խուզարկությունների մասին

GG ընկերությունում իրականացնում են խուզարկություն` կոնկրետ նպատակով, որպեսզի սնանկացնեն բիզնեսը. ABC media-ի հետ զրույցում ասել է «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը:

Նրա խոսքով` դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերության տնօրենն ունի հակափաշինյանական դիրքորոշում:

«1937 թվականի կանոններով իրականացնում են ռեպրեսիաներ: Մեր իշխանությունը, հավանաբար, հետագայում Նոբելյան մրցանակ կստանա, որովհետև այս տեսակ անցյալ վերադառնալ, 37 թվական ես երբևէ չէի տեսել»,- ասել է Արսեն Բաբայանը:

Նա նաև տեղեակացրել է, որ դատարանը քննիչներին խուզարկելու իրավունք տվել էր, բայց համակարգիչներն առգրավելու իրավունք չունեին: Չնայած դրան` գրասենյակից ավելի քան 2 տասնյակ համակարգիչ են տարել։