ABCMEDIA
Զելենսկին չարդարացրեց Արևմուտքի հույսերը․ Լավրով

Զելենսկին չարդարացրեց Արևմուտքի հույսերը․ Լավրով

Ակնհայտ է, որ Վլադիմիր
Զելենսկին չարդարացրեց արևմտյան երկրների հույսերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար
Սերգեյ Լավրովը։

«Արդեն ոչ միայն խոսակցություններ են պտտվում, որ ՆԱՏՕ-ի
ու ԵՄ-ի երկրները պետք է կրճատեն Ուկրաինային տրամադրվող օգնությունը, այլև նրանց համար
բավականին դժվարացել է «ազատ փողեր» գտնելը՝ Զելենսկու ռեժիմին աջակցելու համար, որն
ակնհայտորեն չի արդարացրել Արևմուտքի հույսերը, չի կարողացել հուսալի գործիք դառնալ՝
Ռուսաստանի անվտանգությունը խաթարելու գործում, ռուսական հետքն այն տարածքից, որը դեռ
իր վերահսկողության տակ է, վերացնելու գործում»,- ասել է Լավրովը։