15 Ապր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմուտքը փորձում է պարտադրել իր տեսլականը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներին․ Լավրով

Արևմուտքը փորձում է պարտադրել իր տեսլականը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներին․ Լավրով

Արևմուտքը փորձում է հաստատել իր սեփական կանոնները Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում․ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Պեկինում կայացած մամուլի ասուլիսում։

«Կենտրոնական Ասիայում հետաքրքիր աշխարհաքաղաքական պայքար է ծավալվում Արևմուտքի կողմից այստեղ սեփական կանոնները հաստատելու փորձերի պատճառով», – ընդգծել է նախարարը։

Լավրովը հավելել է, որ արևմտյան երկրները փորձում են առաջատար դեր խաղալ տարածաշրջանի երկրների կենսակերպի կազմակերպման հարցում։ Նրանք նաև փորձում են պարտադրել իրենց տեսլականն այլ երկրների հետ հարաբերությունների կառուցման գործում: Նույնը տեղի է ունենում նաև Հարավային Կովկասի երկրներում։

Նախկինում Foreign Policy ամսագիրը գրել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական գործիչները մտահոգված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի և Մերձավոր Արևելքի պատերազմի վրա կենտրոնանալու հանքամանքից: Նրանց կարծիքով՝ հակամարտությունը կարող է խաթարել ԱՄՆ ներկայիս վարչակազմի բոլոր նվաճումները Հարավային Կովկասում։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026