ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են հակառուսական պատժամիջոցների 14-րդ փաթեթը
Եվրամիության (ԵՄ) մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են հակառուսական պատժամիջոցների 14-րդ փաթեթը, հունիսի 20-ին հայտարարել է ԵՄ Խորհրդի Բելգիայի նախագահությունը X սոցիալական ցանցում։
«Եվրամիության դեսպանները համաձայնության են եկել հզոր և նշանակալի 14-րդ պատժամիջոցների փաթեթի շուրջ»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ այն նախատեսում է նոր նպատակային սահմանափակումներ և ուժեղացնում գործող պատժամիջոցները՝ փակելով դրանք շրջանցելու հնարավորությունը։
Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը բացահայտել է նոր սահմանափակումների մանրամասները։ X սոցիալական ցանցի իր էջում նա գրել է, որ պատժամիջոցների նոր փաթեթը կլինի «կոշտ» և կազդի էներգետիկայի, տեխնոլոգիաների և բանկային ծառայությունների վրա։
«Սա կոշտ փաթեթ է, այն ավելի կզրկի Ռուսաստանին առանցքային տեխնոլոգիաների հասանելիությունից, էներգետիկայի հետագա եկամուտներից և կազդի ստվերային նավատորմի և արտերկրի ստվերային բանկային ցանցի վրա», – ասել է նա: