ABCMEDIA
Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում

Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում

Թուրքիան, Ադրբեջանն
ու Վրաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի
ժամանակ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Զեքի
Աքթուրք։

Նրա խոսքով՝ զորավարժություններին
մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԶՈՒ որոնողափրկարարական ստորաբաժանումները:

Թուրքիայի ՊՆ-ից նշում են, որ զորավարժությունների նպատակը
ստորաբաժանումների միջև համագործակցությունը և փոխադարձ գործունեությունն ամրապնդելն
է: