Արթուր Սուքոյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք
Այսօր Երևանի Ընդհանուր իրավասության Ավանի նստավայրում կայացել է Արթուր Սուքոյանի գործով դատական նիստը, որի ընթացքում պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով վերացնել խափանման միջոց տնային կալանքը՝ փոխարենը կիրառելով վարչական հսկողությունը և բացակայելու արգելք։
Դատավորը բավարարել է միջնորդությունը, ըստ որի՝ կիրառվել է նոր խափանման միջոց վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։
Արթուր Սուքոյանը ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականն է. կալանավորվել էր Civic.am կայքի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի գործով։