ABCMEDIA
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն անցնում են փորձություններով․ Լավրով

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն անցնում են փորձություններով․ Լավրով

Ռուսաստանի և Հայաստանի
միջև դաշնակցային կապերը փորձություններով են անցնում, քանի որ Արևմուտքը փորձում է
սեպ խրել երկու պետությունների միջև: Այս մասին ասված է ՌԴ արտգործնախարարի՝ «Հանրային
դիվանագիտության դերն ու տեղը Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների զարգացման
գործում» նստաշրջանի մասնակիցներին ուղղված ուղերձում։

«Այսօր Մոսկվայի և Երևանի միջև դաշնակցային կապերը ստուգվում են մեր եղբայրական ժողովուրդների
միջև հարաբերությունների մեջ սեպ խրելու Արևմուտքի փորձերի լույսի ներքո», – ասել է
Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև
համոզմունք է հայտնել, որ «քննարկումների արդյունքում կմշակվեն գործնական առաջարկություններ
և կստեղծվեն փոխադարձ օգտակար շփումներ»։