Հայաստանում արդարադատությունը ընտրովի է. Մենուա Սողոմոնյան
Հայաստանում արդարադատությունը ընտրովի է, տեղի է ունենում Հայաստանի վարչապետի խրախուսմամբ․ այսօր Գլխավոր դատախազության դիմաց ասել է «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը։
Տեղեկացնենք՝ նախաձեռնությունը հաղորդում է ներկայացնում դատախազությանը՝ հունիսի 12-ին ուժայինների և ցուցարարների միջև տեղի ունեցած դեպքերի մասով։
«Այդ խրախուսմանը մենք ականատես ենք եկել։ Հունիսի 13-ին նա դրվատանք է արտահայտել ոստիականական ուժերի գործողությունների նկատմամբ։ Նա հրահանգել է նույն վարքագծով շարունակել։ Սա միակ դեպքը չէ, որ Փաշինյանը արդարադատության վերաբերյալ միջամտություն է ունենում։ Հիշեցնեմ՝ Ազատի կացարանում տեղի ունեցած դեպքից հետո Փաշինյանի գնահատականները՝ առանց որևէ փորձաքննության արդյունքների»,- ասել է Սողոմոնյանը։
Դիմելով հունիսի 12-ին բախման ժամանակ տուժած քաղաքացոներին՝ Սողոմոնյանը հորդորել է հաղորդում ներկայացնել, ցույց տալ՝ ինչպիսի անհամաչափ գործողություններ են իրականացվել։
«Եթե դուք չեք կարողանում ինքնուրույն կազմակերպել հաղորդում ներկայացնել, դիմեք մեզ, մենք կօգնենք»,- ասել է Սողոմոնյանը։