Անկարան հրաժարվել հուլիսի 2-ին նախատեսված Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումից․ News.am
Անկարայում մտափոխվել են և հրաժարվել Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների հուլիսի 2-ին նախատեսված հանդիպումից. գրում է News.am-ը՝ հղում տալով սեփական դիվանագիտական աղբյուրին։
«Վերջին պահին թուրքական կողմը հրաժարվեց հանդիպումից։ Որոշման պաշտոնական պատճառները չեն նշվում»,- հայտնել է աղբյուրը։ Առայժմ պարզ չէ՝ հանդիպումը չեղարկվել է, թե՞ սոսկ հետաձգվել։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ հուլիսի 2-ին հայ-թուրքական սահմանին երկու երկրների ներկայացուցիչների հանդիպում է նախատեսված։